Նարդի «Նոյ», ինկրուստացիա, հեղինակային Արարատի ուրվագծով
Այս հեղինակային մոդելի՝ վեհաշուք Արարատ լեռան ուրվագծով նարդին, պատրաստված է ընկուզենու մեկ զանգված փայտից՝ բոխու փայտի ինկրուստացիայով, որի մի կողմում փորագրված է Նոյի պատմությունը, որտեղ նա ջրհեղեղից փրկվում է իր ընտանիքով և կենդանիների բոլոր տեսակներով՝ տապանով հանգրվանելով Արարատ լեռան վրա, դրա համար էլ Արարատ լեռն ընկալվում է, որպես մարդկության փրկության խորհրդանիշ։
Նարդու մյուս կողմում շաշկու համար նախատեսված դաշտ է, որի վրա փորագրված է զարդանախշ հյուսվածք՝ բարդ էլեմենտների համադրությամբ:
Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Պատված է մեղրամոմով, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից: Նարդու խաղադաշտը մեկ զանգված փայտից է:
Արժեքի մեջ ներառված են՝
Նարդու համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր:
Արարատ լեռան ուրվագծով նարդիների հեղինակն է Հրաչյա Օհանյանը՝ 2000թ-ից ի վեր: