Շախմատ-նարդի Զարդանախշ հյուսվածքով, հեղինակային Արարատի ուրվագծով
Այս հեղինակային Արարատի ուրվագծով մոդելը՝ շախմատ-նարդին, պատրաստված է ընկուզենու մեկ զանգված փայտից՝ բոխու փայտի ինկրուստացիայով, որի վրա փորագրված է զարդանախշ հյուսվածք: Հայկական զարդանախշերը հարուստ են մոտիվների, տեսակների ու ձևերի բազմազանությամբ:
Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Լաքապատ է, թվերը և տառերը, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից:
Արժեքի մեջ ներառված են`
Կոմպլեկտի մեջ ներառված են 32 խաղաքարեր և նրբատախտակից պատրաստված տուփ
Այս մոդելի համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր:
Նարդին համարվում է հնագույն խաղերից մեկը աշխարհում: Այն տրամաբանական խաղ է, որտեղ բարձր է գնահատվում ճկուն միտքը, ճշգրիտ հաշվարկը և քայլերի հաջորդականությունը, իսկ շախմատը խաղ է նրանց համար, ովքեր բնությունից օժտված են բարձր ինտելեկտով։