Շախմատ-նարդի Զարդանախշ հյուսվածքով դասական
Այս դասական մոդելը՝ շախմատ-նարդին, պատրաստված է հաճարենու մեկ զանգված փայտից, որի վրա փորագրված է զարդանախշ հյուսվածք: Հայկական զարդանախշերը հարուստ են մոտիվների, տեսակների ու ձևերի բազմազանությամբ: Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Լաքապատ է, թվերը և տառերը, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից: Արժեքի մեջ ներառված են` Շախմատի և նարդու 32 խաղաքարեր, պատրաստված հաճարենու և ընկուզենու փայտերից, որոնց հիմքը պատված է թավշյա կտորով, զառեր՝ պատրաստված բիլիարդի գնդերից, ֆիրմային պայուսակ: Այս մոդելի համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր: Նարդին համարվում է հնագույն խաղերից մեկը աշխարհում: Այն տրամաբանական խաղ է, որտեղ բարձր է գնահատվում ճկուն միտքը, ճշգրիտ հաշվարկը և քայլերի հաջորդականությունը, իսկ շախմատը խաղ է նրանց համար, ովքեր բնությունից օժտված են բարձր ինտելեկտով։