Դուդուկի տուփ Արարատ հեղինակային Արարատի ուրվագծով
Այս հեղինակային մոդելի՝ վեհաշուք Արարատ լեռան ուրվագծով դուդուկի տուփը, պատրաստված է հաճարենու մեկ զանգված փայտից, որի վրա փորագրված է Արարատ լեռը, որը Հայաստանի կարևոր ազգային խորհրդանիշներից է և համարվում է «սուրբ լեռ»: Ըստ Ծննդոց գրքի՝ Ջրհեղեղից հետո Նոյյան տապանն իջել է Արարատի վրա: Արարատը կազմված է երկու գագաթից, որոնցից մեծի հայերեն ավանդական անվանումը Մասիս է (5165 մ), փոքրինը՝ Սիս (3925 մ) ։
Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Լաքապատ է, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից: Նախատեսված է երեք դուդուկի համար: Տուփի մյուս կողմը հարթ է:
Արժեքի մեջ ներառված են՝
Տուփի համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր:
Արարատ լեռան ուրվագծով աշխատանքների հեղինակն է Հրաչյա Օհանյանը՝ 2000թ-ից ի վեր: